Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մայիսի 31-ի հանրահավաքը միայն հանրահավաք չէ, այն ինձ համար շքահանդես է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:


– Երկրում բեկումնային փոփոխություններ են տեղի ունեցել և քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումից հետո հասարակության սպասելիքները ավելի մեծացել են: Ժողովուրդն սպասում է արմատական փոփոխություններ: Այս ուղղությամբ ի՞նչ է պատրաստվում անել Հայ ազգային կոնգրեսը մայիսի 31-ի հանրահավաքից հետո:


– Ժողովրդական ասացվածքն ասում է` երբ որ բանալին գտնվել է, դռները ջարդելն անիմաստ է: Հայ ազգային կոնգրեսը կարծես գտավ այն ուղին, որը վերջնական արդյունքում բերեց դռները բացելուն. այսօր բաց են Ազատության հրապարակի դռները, դրսում են գտնվում մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները և Մարտի 1-ի իրենց հրահանգով փակված էջը իշխանությունը ստիպված եղավ նորից բացել: Այսինքն` գործընթացները տեղից շարժվեցին, իսկ այդ գործընթացները դեռ չեն սահմանափակվել երեք պահանջներով, քանի որ Հայ ազգային կոնգրեսը 15 պահանջներ էր դրել, և այդ 15 պահանջների կատարումը չէ, որ երկրի բոլոր խնդիրները կլուծվեն, և մենք կսկսենք առաջ ընթանալ: Երկիրը շատ լուրջ խնդիրներ ունի և այդ խնդիրները լուծում են պահանջում, որոնց լուծման գիտակցումն է, որ հասարակությանը այս երեք տարիներին պահեց հրապարակում, պահեց ակտիվորեն, պահեց պահանջատիրոջ նման, և հասարակության այդ հավաքականությունը տվեց իր պահանջները: Ես համոզված եմ, որ մայիսի 31-ի հանրահավաքը լինելու է նույնքան մարդաշատ, որովհետև դռներ բացող բանալին այդ հասարակությունն է իր ներկայությամբ: Յուրաքանչյուր մարդ թող հանուն իր հայրենիքի գա հանրահավաքի և հանուն իր երկրի ապագայի երկու ժամ կանգնի հրապարակում, և կտեսնեք, թե նորանոր փոփոխությունները ինչ արագությամբ ու ինչ դրական լուծումներով են տեղի ունենալու: Անհնար է չտեսնել, որ իրավիճակ է փոխվել: Ես համոզված եմ, որ իշխանություններն էլ են դա տեսնում և հասկանում: Չկա միջազգային հանրության Հայաստանին վերաբերող որևէ զեկույց, որտեղ նույնչափ պատասխանատվությամբ չնշվի ՀԱԿ-ի անունը` իշխանությունների հետ մեկտեղ: Այստեղ մենք գործոն ենք դարձել, մենք ասելով` ի նկատի ունեմ հայ հասարակությանը, այն ժողովրդին, ով իր կամքով հավաքվում է հանրահավաքներում, և մենք պիտի կարողանանք մեր վրա վերցնել այն պարտականությունը, որը երկիրը տանելու է դեպի լավը: Շատ լավ կլինի, որ իշխանությունները դա հասկանան, այդ դեպքում գործերը կհեշտանան, և անելիքն ավելի դյուրին կդառնա, բայց մենք` որպես կազմակերպված ինստիտուցիոնալ ընդդիմություն, ի նկատի ունեմ ՀԱԿ-ը և այնտեղ ներգրավված քաղաքական կուսակցությունները և անհատներին, մեր վրա պիտի վերցնենք պատասխանատվությունը երկրի և նրա ապագայի հանդեպ, և մեր գործունեությունը լինելու է անընդհատ, և մայիսի 31-ի հանրահավաքը միայն հանրահավաք չէ, մայիսի 31-ի հանրահավաքը ինձ համար շքահանդես է, որոշակի փուլի հաղթանակի շքահանդես:


– Պարոն Սարգսյան, հասարակությունն, այնուամենայնիվ, արմատական փոփոխություններն ավելի շատ կապում է իշխանափոխության հետ: Դուք կարծում եք, որ այն 15 պահանջները, որոնք մնում են օրակարգում, հնարավո՞ր է լուծել իշխանության հետ երկխոսության ճանապարհով, էվոլյուցիոն եղանակով:


– Խնդիրները լուծելու երկու ճանապարհ կա. առճակատման ճանապարհը` հեղափոխական ճանապարհը և 21-րդ դարի բերած նոր լուծումների ճանապարհը: Ինձ հիացնում է այն լուծումը, որ այսօր առաջարկում է ՀԱԿ-ը: Այստեղ մենք առաջատար ենք. Վրաստանում վերջին ժամանակների ակտիվությունը, հասարակության բողոքի ակցիաները, իշխանության կիրառած բիրտ ուժը բերում են այն հետևության, որ ես շատ կասկածում եմ, թե ընդդիմությունը կփոխի իշխանությունը, բայց կայունությունը միանշանակ կխախտվի: Նայենք Ադրբեջանին` 60 մարդուց ավել չեն կարողանում հանրահավաքի հավաքել, կայացած ընդդիմության մասին խոսք լինելն ավելորդ է, և սա միակ դեպքն է, որի պարագայում Հայաստանը ժողովրդավարության առումով շահեկանորեն տարբերվում է, երկխոսություն է իշխանության և ընդդիմության միջև, և ես ուզում եմ հանուն արդարության նշել, որ այդ ձեռքբերման, այդ հպարտության հիմնական ներդրողը Հայ ազգային կոնգրեսն է և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` իր հմտությամբ, իր քաղաքական փորձառությամբ, և նրա ջանքերի շնորհիվ էր, որ կարողացանք հասնել դրան: Ես նույնիսկ վերջին շրջանի Ղարաբաղի հարցով երեք նախագահների արած հայտարարության մեջ տեսնում եմ Հայաստանը որպես ժողովրդական երկիր ունեցած միտումների արդյունքը, որովհետև այս հայտարարությունը,  ի տարբերություն նախորդ երկուսի, շատ ավելի հայանպաստ է և հստակ ուղղված է Ադրբեջանի դեմ, և ես համոզված եմ, որ Հայաստանի ժողովրդավարացման հետ մեկտեղ ավելի հայանպաստ ու ավելի հեշտ է դառնալու Ղարաբաղի հարցը լուծելը, և հեռու չէ այն օրը, երբ 907 որոշումը նորից կկիրառվի Ադրբեջանի դեմ` Ադրբեջանին ճանաչելով ագրեսոր, իսկ մեզ ազատարար. այստեղ է բանալին: Կընդունի իշխանությունը, որ սա ավելի լավ ելք է, քան այն, ինչ տեղի էր ունենում աֆրիկյան երկրներում, մեր հարևան երկրներում ու դեռ տեղի կունենա, կհասկանա, կընդունի` շատ բարի: Այդ դեպքում ես համոզված եմ, որ երկխոսության գործընթացները կարող են հասնել նրան, որ երկիրը կհասնի իր զարգացման, իր հիմնական հունին, չի հասկանա երկրի առաջ ծառացած ծանր խնդիրները, չի ընդունի դրանք և այս քայլերը անում է միայն նրա համար, որ երկրում իրավիճակ կայունացնի, ժամանակ ձգի, խնդիրը հասցնի հերթական ընտրությունների, ապա այդ դեպքում երկխոսությունը դառնում է անիմաստ, և այն կայունությունը, ինչ իրենք կփորձեն ձևավորել, այդ կայունությունը շատ ավելի վտանգավոր կլինի, քան այն ակտիվությունը, ինչը կա այսօր,- դրա վառ օրինակն է Մուբարաքը Եգիպտոսում, Բեն Ալին ու իր երկիրը և ուրիշներ: Ես ուզում եմ, որ իշխանությունները հասկանան, և մենք էականորեն տարբերվենք, և այս առումով լուծումները երկար չեն սպասելու: Կընդունի իշխանությունը բանակցությունների առաջարկը, կգնահատի այդ բանակցությունները, իհարկե այդ բանակցությունները դժվար են լինելու, իհարկե այնտեղ էլ կա իշխանական թիմ, ունեն սեփական շահեր, ունեն նաև սեփականություն, որը շատ սիրում են, բայց մենք հակված ենք մտածելու, որ իրենք իրենց սեփականության հետ երկիրն էլ են սիրում ու իրենց վերջին արած քայլերը հուշում են, որ իրենք հասկանում են այդ վիճակը:


– Պարոն Սարգսյան, ընդդիմությունը հայտարարում է, որ մի հարց  ունենք իշխանության հետ քննարկելու` դա արտահերթ խորհրդարանական և նախագահական  ընտրություններն են, իշխանությունն էլ, մյուս կողմից, ասում է, որ երկրում արտահերթ ընտրության որևէ նախադրյալ չկա, ուստի չեն կարող քննարկել այդ հարցը: Ինչքանո՞վ է հնարավոր, որ երկխոսության առաջին թեման, որի կողմերից մեկը օրակարգում մեկ խնդիր է տեսնում` արտահերթ ընտրություններ, մյուս կողմն ընդհանրապես այդ խնդրին չի ուզում անդրադառնալ:


– Մենք, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը շատ ավելի մեծ խնդիր ունի այս երկրում լուծելու, քան արտահերթ ընտրություններն է: Մեզ համար իշխանության հասնելը ինքնանպատակ չէ, մեզ համար առաջնահերթ խնդիր է երկիրը հանել  ծայրահեղ ծանր վիճակից և արտահերթ ընտրությունները  դրան հասնելու միջոց են, այսինքն` մենք որպես բանակցային հիմք դնելու ենք երկիրը ծանր վիճակից հանելու խնդիրը, իսկ այդ իրավիճակից հանելու համար բազմաթիվ քայլերի հետ միաժամանակ նաև արդար, լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն է պետք, որը խոցելի չէ աշխարհի համար, որը ի նպաստ է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ղարաբաղի Հանրապետության համար: Բանակցությունների մեջ եղած մարդիկ սրանք լավ հասկանում են, կարծում եմ, որ մեր ժողովուրդը, որն ակտիվորեն հետևում է քաղաքական գործընթացներին, ինքն էլ սա լավ հասկանում է: Խնդիրն այն չէ, որ մենք իշխանություններին  ուլտիմատում ենք դրել, որ հիմիկվանից սպիտակ դրոշ բարձրացրեք և մեր հետ հանդիպեք խոսելու` ձեր պարտությունը հաստատելու համար, մենք հաղթելու խնդիր չենք դնում, մենք իշխանությանը հաղթելով` ոչինչ չենք հաղթի, եթե երկրին փոփոխություններ չբերենք, իսկ եթե ուզում ենք երկրին փոփոխություններ բերել, մենք ընտրել ենք ճանապարհ, որը աշխարհը ողջունում է, որը նայելով զարմանում է, նայելով նույնիսկ սովորում է: Նույնիսկ Իսպանիայում հեղափոխական գործընթացներ են տեղի ունենում, իսկ Հայաստանը այս տարածաշրջանում գտնվելով փորձում է այդ խնդիրները լուծել երկխոսությամբ: Եկեք այս հնարավորությունը չկորցնենք և չվերածենք նորից նրան, ինչն անխուսափելի է, որովհետև այսկերպ շարունակելով` երկիրը, մեկ է, եթե ոչ այսօր, վաղը պայթելու է, որովհետև այն ելքերը, որ առաջարկում է այսօրվա իշխանությունը, այն, ինչ  փորձում է անել ինքը` իր հոգու խորքում գոնե տեսնում է, որ միայն ժողովրդավարական երկրում է, որ ազատ շուկայական հարաբերություններ կարող են լինել և բիզնեսի համար երկիրը կարող է հետաքրքիր լինել, և բիզնեսը կմտնի այդ երկիր ներդրումներ անելու և այդտեղից շահույթ ստանալու, հակառակ դեպքում չի գալու, որովհետև փողը տաք տեղ է սիրում, չի սիրում վտանգավոր երկրներ, փողը չի սիրում մոնոպոլացված, օլիգարխացված երկրներ, փողը չի սիրում իշխանության անմիջական ազդեցությունն ու ներգործությունը տնտեսական դաշտի վրա, այսինքն` ինչ ուզում է անի իշխանությունը, այսօրվա իր ստեղծած համակարգի դեպքում երկրում տնտեսություն չի զարգանալու, հետևաբար աշխատատեղեր չեն ստեղծվելու, մարդիկ լքելու են երկիրը, ինչ ուզում է անի իշխանությունը, եթե մարդը չի քվեարկել կամ քվեարկել է և իր քվեի արդյունքը չի տեսել կամ տեսել է, թե ինչպես են կեղծում իր քվեն, կամ ինչի տեղ են իրեն դնում, երբ որ 5000 դրամ են առաջարկում ձայնը գնելու համար` այդ մարդը չի կապվում երկրի հետ և չի ընդունում այդ երկրի իշխանավորին, չի ընդունում 5000 դրամով իշխանության եկած մարդուն, աշխարհն էլ չի ասում, որ նշանակալից խախտումների արդյունքում ձևավորված իշխանությունը, որը շատ խոցելի է և ամեն տեղ բերանիդ իջնելու են, եթե դու բանակցող էս, մենք պիտի դուրս գանք այդ սինդրոմից, պիտի երկիրը դրանից հանենք, սա ելք է, այլ ելք չկա, ինչքան ուզում ենք խորանանք, մտածենք, ինչքան ուզում ենք ձևեր փորձենք, այլ ելք չկա:


– Պարոն Սարգսյան, երեք տարի անց, այնուամենայնիվ, իշխանությունը ընդառաջ գնաց ընդդիմության պահանջներին: Մեր նորագույն պատմության ողջ ընթացքում այդպիսի նախադեպ չի եղել: Որքանո՞վ եք վստահ, որ իշխանությունն իր քայլերում  հետևողական կգտնվի և հերթական կամ արտահերթ ընտրություններում չի կիրառի այն նույն մեթոդները, որոնց մենք ականատես ենք եղել տարիների ընթացքում բոլոր համապետական ընտրություններում:


– Եթե հավատում ես այն գաղափարին, որով առաջարկում ես երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումը,ապա այստեղ պիտի ամեն ինչ անես, որ այդ գաղափարի իրականություն դառնալու հնարավորության բոլոր եզրերն օգտագործես, ՀԱԿ-ը շարժվել է այդ տարբերակով և չի հուսահատվել և առաջին իսկ հարվածից հետո հետ չի դրել իր զենքերը ու տակտիկական նոր փոփոխություններ ձեռնարկել: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին նախագահը մեկ պայման էր դնում` քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո երկխոսությամբ խնդիրը լուծել, որը այդ մարդու պետականության զգացումի լավագույն դրսևորումներից մեկն է, և այստեղ խնդիրը նրանում չէ, որ ՀԱԿ-ն այսօր ունի նախկին սովետական տարածքում եղած երկրներում բնակչության թվով ամենամեծ քանակությամբ ու ամենակազմակերպված ընդդիմությունը, որը կարող էր ոտքի կանգնել վերջին երեք, չորս հանրահավաքներում, որտեղ 100 հազարից ավելի մարդ էր, և որևէ ոստիկանություն, ոստիկանական ուժերով միայն, նույնիսկ 1/7 թվաբանությամբ չէր կարող դա ցրել և կարող էր պարտադրել ու պարտադրանքով ավելի շատ բաներ կորզել, բայց մեր խնդիրը միայն այսօր իշխանությունը փոխելը չէ, մեր խնդիրը ապագա ռեալ, ճիշտ, անխոցելի իշխանություն ձևավորելն է, երկիրը ոտքի հանելը, երկիրը անխոցելի դարձնելը, որովհետև մենք իսկապես լուրջ պրոբլեմ ունենք: Մեր պրոբլեմը այս տարածաշրջանում մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելն է և Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դե ֆակտո աշխարհով մեկ հաստատելն է` հանուն դրա այս ժողովուրդը պատերազմի տարիներին գնացել է լուրջ  զոհողությունների, կյանք ու արյուն է տվել, և դա կորցնելու իրավունք չունենք, դա կորցնելու դեպքում մենք կորցնելու ենք մեր հոգին, մեր ապրելու իմաստը, ազգանուններս պիտի փոխենք:


– Պարոն Սարգսյան, երեք տարի շարունակ ՀԱԿ-ը շանս էր տալիս Սերժ Սարգսյանին ձերբազատվելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժառանգությունից: Սերժ Սարգսյանի ներկայիս  քայլերը, ըստ էության, նշանակում են, որ նա, մեծ հաշվով, այդ քայլը կատարել է և հստակ ցույց է տալիս աշխարհին, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժառանգորդ չէ: Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում հարմարվել այդ վիճակի հետ, ինչն էլ վկայում են վերջին շրջանի նրա հանդիպումները, ավելին` հունիսի 6-ին Իրանի նախագահի այցի շրջանակներում սպասվում է նրա հանդիպումը Քոչարյանի հետ:Ինչպե՞ս եք տեսնում նրան` Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռանկյան մեջ:


– Ես ընդհանրապես եռանկյունի չեմ տեսնում: Ես տեսնում եմ, որ այսօր մի կողմում կա հայ հասարակություն` հանձինս ՀԱԿ-ի, իսկ մյուս կողմում գործող իշխանությունն է, որը փորձում է տարանջատվել նախկինի թողած ժառանգությունից, այդ առումով Սերժ Սարգսյանի բախտն է բերել, որովհետև իր նախորդից հետո լավ լինելը այդքան դժվար չէ, և այսօր Քոչարյանը իր գործունեությամբ ավելի հեշտացնում է Սերժ Սարգսյանի գործը` նրան ավելի շահեկան լույսի ներքո ցույց տալով միջազգային հանրությանը:


– Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ բավական լուրջ գործընթացներ են սպասվում: Ավարտվեց Էդվարդ Նալբանդյանի այցը ԱՄՆ, Ֆրանսիա, առաջիկայում Մամեդյարովը կլինի ԱՄՆ-ում, նախագահող երկրների ղեկավարները` Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկան, ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ գաղտնի մնացած բավական լուրջ հարցեր են քննարկվելու հունիսի 26-ին Կազանում նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, այս ներքաղաքական իրավիճակը թույլ կտա՞ Սերժ Սարգսյանին ավելի համարձակ լինել ղարաբաղյան գործընթացի բանակցային փուլում:


– Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ նախ պետք է տարածաշրջանում լուծվի ժողովրդավարության խնդիրը, այնուհետև` նման ցավոտ խնդիրը, ինչպիսին ղարաբաղյան հարցն է, այսինքն` ստատուս քվոն պահպանվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ժողովրդավար չեն դարձել: Այստեղ տպավորությունն այնպիսին է, որ երկու հարբած մարդ իրար հետ կռվում են` աշխարհն ում օգնի, չգիտի, այդ դեպքում խուսափում է նեյտրալ մնալ, և պատկերացրեք այդ երկուսից մեկը հարբած չէ, սթափ է, ինտելիգենտ է, և արդեն յուրաքանչյուրի պարտքն է դառնում այդ մարդուն օգնելը: Ես շատ եմ ուզում, որ այս դեպքում երկուսն էլ լինեն սթափ, ավելին ես շատ կուզենամ, որ Հայաստանը լինի այդ սթափը, և եղել են այդպիսի դեպքեր, երբ աջակցությունը եղել է Հայաստանին, և այդ առումով օժանդակությունը լինի Հայաստանին, իսկ սթափ լինելու դրսևորման միակ ձևը ավելի ժողովրդավար լինելն է, տարածաշրջանում եղած երկրներից մի քանի գլուխ բարձր ժողովրդավարություն ունենալն է, այլ ռեսուրս, այլ հնարավորություն մենք չունենք: Ինչ վերաբերում է վերջին հայտարարությանը, ես նշեցի, որ դա ի տարբերություն նախորդ երկուսի, ավելի հայանպաստ է, և դա ես համարում եմ ՀԱԿ-ի ծավալած մարտավարության հետևանքի արդյունք, որովհետև Հայաստանը տարածաշրջանում ավելի շահեկան դիրքերում է սկսում երևալ աշխարհին և Հայաստանը կարող է իր այս որակներով ժողովրդավարության տարածման լավ օրինակ դառնալ` վերջին արյունալի դեպքերից հետո:


Լուսանկարը` Գագիկ Շամշյանի


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում