ԱԺ-ն մտադիր է լուծարել 1-2 մշտական հանձնաժողովներ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ նոր Սահմանադրությամբ՝ կառավարող մեծամասնությունը ( ՀՀԿ-ն) առաջարկելու է, որպեսզի ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվի, և սա պատգամաորի դիտարկմամբ՝ ունի քաղաքական նպատակներ. «Ըստ օրենքի, 10-րդ հանձնաժողովը ԱԺ- ում պետք է հասներ «Ելք» դաշինքին։ Սա անում են, որպեսզի «Ելք» դաշինքը չունենա որոշակի խորհրդարանական լծակ՝ հանձնաժողովների մակարդակում»։
Մարուքյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ՝ կրճատվող հանձնաժողովներից կլինեն Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովները։ Սա մտահոգում է իրավապաշտպան պատգամավորին. «Մարդու իրավունքների հանձնաժողովը փորձում են միացնել գերծանրաբեռնված՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովին։ Ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամ, գիտեմ, որ այդ հանձնաժողովը իր ունեցած օրենսդրական փաթեթներն անգամ չի հասցնում քննարկել: Սա խայտառակ որոշում է շատ վատ ուղերձ է միջազգային հանրությանը և առաջին հերթին մեր հասարակությանն այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և հանրային բնույթի հարցերը մեզ համար առաջնահերթություն չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում:












































