Մադամ Տյուսոյի թանգարանի վաշինգտոնյան մասնաճյուղը հանրությանն է ներկայացրել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեթրին Միդլթոնի մոմե պատճենները: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: Քեմբրիջի դքսի և դքսուհու կրկնօրինակների շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին՝ կեսօրին:
Մոմե Քեյթ Միդլթոնը կրում է Alexander McQueen ապրանաքանիշից երկար, մանուշակագույն զգեստ՝ ձեռքին փոքրիկ պայուսակ: Կարելի է տեսնել նրա զարդերը, այդ թվում՝ ամուսնական մատանին: Արքայազն Ուիլյամը դասական կոստյումով է, ձեռքին՝ ժամացույց:
Արքայական ընտանիքի անդամների պատճենները ստեղծելու համար մասնագետներից պահանջվել է մոտ 4 ամիս:









































