Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին ստորագրել է օրենք, որով թույլատրվում է երեխաներին բժշկական մարիխուանայի պարունակությամբ դեղորայք նշանակել: Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, նոր օրենքը թույլ կտա ծնողների թույլտվությամբ անչափահասներին նշանակել կաթիլներ, խտանյութեր, հաբեր, որոնք մարիխուանա են պարունակում:
Միաժամանակ օրենքը սահմանափակում է այդ բույսի մշակման թույլատրելի տեսակների քանակը:
Նախաձեռնությամբ հանդես են եկել Յունիոն-սիթիի բնակիչ Ուիլսոն ամուսինները: Նրանց դուստրը տառապում է էպիլեպսիայի հազվագյուտ տեսակով, որն ավանդական դեղամիջոցներով հնարավոր չէ բուժել:











































