Շվեյցարիայում Sotheby`s աճուրդի տան կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ռեկորդային՝ 57.4 մլն դոլարով վաճառվել են ադամանդե ականջօղեր։ Յուրաքանչյուր ականջօղի քարը եղել է մոտ 16 կարատ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վճարված գումարը զգալի քիչ է եղել մեկնարկային գնից։ Լոտի համար նախատեսվում էր ստանալ 70 մլն դոլար։
Երկու քարերն էլ զուրկ են թերություններից և արդյունահանվել են Հարավաֆրիկյան հանրապետության հանքերում։ Ականջօղերի գնորդը նախընտրել է անհայտ մնալ։
Օղերը ստացել են «Ապոլոն և Արտեմիդա» անվանումը։ Քարերը լիովին նման են իրեր՝ բացառությամբ գույնի։ «Արտեմիդան» վարդագույն է, «Ապոլոնը»՝ երկնագույն։
Դրա հետ կապված՝ ադամանդների արժեքը տարբեր է եղել։ «Արտեմիդան» վաճառվել է 15.5 մլն դոլարով, իսկ «Ապոլոնը»՝ 42.5 մլն դոլարով։
Գնային նման տարբերությունը բացատրվում է նրանով, որ երկնագույն ադամանդներ հանդիպում են ավելի հազվադեպ, քան վարդագույնները։









































