ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կիսվել է նրա հետ Իսրայելից ստացված հետախուզական տեղեկատվությամբ, հայտնում է New York Times-ը` վկայակոչելով աղբյուրներին:
«Գաղտնի հետախուզական տեղեկատվությունը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը Թրամփը բացել է ռուս պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում, տրամադրված է եղել Իսրայելի կողմից»,- հայտնում է պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ գործող և նախկին պաշտոնատար անձանց, որոնց հայտնի է, թե ինչպես է ԱՄՆ-ը ստացել տեղեկատվությունը:
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը New York Times-ին հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարում երկրները շարունակում են սերտ համագործակցությունը: «Իսրայելը լիովին վստահում է ԱՄՆ հետ հարաբերություններին` հետախուզական տեղեկատվության փոխանակման ոլորտում»,- ասել է դեսպանը, ավելացնելով, որ սպասում է նախագահ Թրամփի օրոք այդ համագործակցության «խորացմանը»:








































