Անկարայի Մամակ թաղամասում արդեն 6-րդ օրն է՝ չեն դադարում ոստիկանության հետ բախումները: Անկարգությունների պատճառը նույն հրապարակում սունիների համար մզկիթի և ալավիների տան՝ ջեմևիի կառուցումն է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ալավիները, ովքեր հիմնականում ապրում են մայրաքաղաքից առանձնացված՝ Մամակ թաղամասում, սկսել են հավաքվել ուրբաթ երեկոյան՝ ժամը 22:55-ին, և դեպի Թուզուլչայըր շինհրապարակը տանող ճանապարհները փակել պատնեշներով: Ոստիկանությունը բարձրախոսների միջոցով նրանց զգուշացրել է ակցիայի անօրինական լինելու մասին և առաջարկել է ցրվել: Հավաքվածները, սակայն, չեն ենթարկվել, և ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցաններ է կիրառել: Դիմադրությունը շարունակվում է:
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ միևնույն հրապարակում մզկիթի և ջեմևիի կառուցումը հետապնդում է ալավիներին և սունիներին միաձուլելու քաղաքականություն:








































