Հայտնի են դարձել մանրամասներ Սիրիայի հարցով բանաձևի ֆրանսիական նախագծից՝ հայտնում է Al Arabiya-ն Twitter-ի իր էջում:
Մասնավորապես, նրանում առկա է ողջ քիմիական զինանոցը միջազգային հանրությանն անհապաղ հանձնելու պահանջ՝ ՄԱԿ ԱԽ-ի կողմից բանաձևի ընդունումից հետո:
Փաստաթղթում ներառված է դրույթ այն մասին, որ միջազգային հանրությունն ուժ կկիրառի Սիրիայի հանդեպ, եթե կրկին քիմիական զենք օգտագործվի:
Բացի այդ, բանաձևում առկա է պահանջ՝ 90 օրվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ստեղծել անցումային կառավարություն:







































