Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ի՞նչ պատիժ կպահանջի գաղտնի վկային վտանգած մեղադրողը

Այսօր՝ մայիսի 16-ին, վճռական փուլ կմտնի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի երկու որդիների՝ Սեդրակի և Անդրանիկի սպանությունը 100.000 դոլարով պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի գործով դատավարությունը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, կլսի կողմերի մեղադրական և պաշտպանական ճառերը, որից հետո կանցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի վերջում մեղադրող Վահագն Պողոսյանը դատավարությունում իր դերը կասկածի դնող մի միջնորդություն արեց բացակա պաշտպան Վարդուհի Էլբակյանի փոխարեն: Դատախազը «պաշտպան» դարձավ և գաղտնի՝ պաշտպանված վկա Ահարոն Հակոբյանին վտանգելու միջնորդություն արեց. մինչև հաջորդ նիստը հարցում ուղարկել ոստիկանությանը՝ հանրապետությունից բացակայող վկա Ահարոն Հակոբյանին գտնելու հույսով:

Սա այն վկան է, ում գաղտնազերծել էին սպանության մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանի (ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբ մականվամբ հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդու) դատավարության ընթացքում՝ չնայած նա խնդրել էր իրավապահներից չառերեսել իրեն մեղադրյալների հետ՝ զգուշանալով հնարավոր հետևանքներից:

Ըստ քրգործի՝ վկա Ահարոն Հակոբյանը իրենց ընդհանուր ընկեր, մաքսային ծառայության մի պաշտոնյայի ուղեկցությամբ սպանության պատվերի գումարի մի մասը վերցրել էր պատվիրատուներ Ստեփան Հակոբյանից և Նարեկ Խաչատրյանից ու սպանությունից ժամեր անց տարել տվել էր մարդասպանին: Եվ այս հանգամանքը համընկնում է գործով ձեռք բերված մյուս ապացույցներին:

Ընդ որում, վերջին նիստերից մեկի ժամանակ այդ վկային ևս մեկ անգամ հարցաքննելու միջնորդություն էր ներկայացրել պաշտպանը, որի լուծումը դատարանը հետաձգել էր մինչև վերջնական դատական ակտով խորհրդակցական սենյակ մտնելը:

Այդ միջնորդությամբ պաշտպանական կողմը, ամենայն հավանականությամբ, հույս ունի հոգեբանական կամ այլ ճնշմամբ ստիպել վկային հրաժարվել Նարեկ Խաչատրյանի դեմ տված ցուցմունքից և անբավարար ապացույցների իմիտացիա ստեղծելով՝ հասնել մեղմ պատժի: Եվ այդ հարցում, փաստորեն, մեղադրողը օգնում է ամբաստանյալին՝ կասկածի տակ դնելով իր հաստատած մեղադրանքը և վտանգելով վկայի անվտանգությունը:

Հավանաբար հենց իրավապահների կողմից ինֆորմացիայի արտահոսքի հետևանքով անհասկանալի պատճառով ու հանգամանքներում «ինքնասպան եղավ» երկրորդ գաղտնի վկան՝ «Արամ Արամյանը», ով այդպես էլ չհասցրեց դատարանում ցուցմունք տալ: Նա պաշտոնապես գաղտնազերծված չէր, և նրա իրական տվյալները հայտնի էին միայն գործով զբաղվող իրավապահներին, դատավորին:

Մեղադրողն այս միջնորդությամբ մատնեց, կասկածի տակ դրեց իրենց. տպավորություն կա, որ մեղադրական և պաշտպանական կողմերը փոխշահավետ գործարքի մեջ են: Դա կպարզվի մեղադրողի պահանջած պատժաչափից. 15 տարվա մեղմ պատի՞ժ՝ ինչպես Ստեփան Հակոբյանին, թե՞ ավելի խիստ՝ որպես մարդասպան գտնող միջնորդի:

Մեկ կարևոր հանգամանք ևս. եթե այս գործին առնչվող որևէ անձի հետ որևէ կասկածելի «դժբախտ» դեպք պատահի՝ ինչպես Անդրանիկ Զատիկյանի, «Արամ Արամյանի»… հետ, պետք է հանցագործների փնտրտուքը սկսել այս գործից տեղյակ այն անձանցից, որոնց նախաքննական մարմինը թողել է ազատության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում