Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, և որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան: Նա այդ որոշումը պատճառաբանել է ԼՂ խնդրով՝ ասելով, որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել է պատասխանել վարչապետի փոփոխության մասին հարցին և հստակ չի ասել, թե ինչու այսքան ձախողումներից հետո չի փոխում նրան:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները նաև ասել են, որ Ս. Սարգսյանը խոսել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, ասել, որ ի տարբերություն մյուս երկրների՝ ՀՀ-ին ձեռնտու պայմաններ են առաջարկվել, այդ թվում` սպառազինությունների ձեռքբերման հարցում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:





































