«Ոչխար» բառը սպառնում է իր հաստատուն տեղը գտնել հայ պաշտոնյաների բառապաշարում: Պարզվում է, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը միակը չէ, ով շատ է սիրում այդ բառը և հաճախ օգտագործում այն:
«Հայկական ժամանակ» օրաթերը գրում է, որ «Ոչխար» բառը սիրում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ աշխատակազմում պատմում են, որ ամիսներ առաջ Աբրահամյանն այդ կերպ է դիմել աշխատակազմի աշխատակիցներից մեկին: Ընդհանրապես աշխատակազմում դժգոհում են, որ Աբրահամյանը բավական կոպիտ է խոսում աշխատակիցների հետ և սրա արդյունքում է, որ նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, թեև նրա դիմումը պաշտոնապես մեկնաբանվել է այլ աշխատանքի անցնելու առաջարկով:
Ըստ աշխատակազմում շրջանառվող խոսակցությունների, Հովհաննիսյանը նման որոշում է կայացրել Հովիկ Աբրահամյանի հետ ընդհարումից հետո:











































