Sunday, 05 07 2026
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները

Երևանցիների զգալի մասը գերադասեց դեղատների իր 5 օրվա ծախսը Երևանի զարգացման 5 տարվա ծրագրից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության տոկոսը նույնիսկ 50-ի չհասավ։ Սա ինչո՞վ կարելի է  բացատրել՝ լայն մրցակցությո՞ւն չկար, թե՞ քաղաքացիները չեն հավատում ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելուն։

Ինչպես ցույց տվեց ապրիլի 2-ը՝ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը վերջնականապես մահացել է, և երեկվա քվեարկությունն ընդամենը մեկ անգամ ևս դա փաստեց։ Մայիսի 14-ին տեղի ունեցավ ոչ  թե Երևանի ավագանու ընտրություն, այլ իշխող քաղաքական ուժի թեկնածուի քաղաքապետ նշանակելու միջոցառում։ Հետևաբար քաղաքացիների մեծ մասը պարզապես չմասնակցեց այդ միջոցառմանը։

– Այս ընտրություններով  ավարտվեց ընտրական ցիկլը։ Կարծում եք՝ հասարակությունը 5 տարի կսպասի՞։

Երբ մահանում է ընտրությունների ինստիտուտը, գոյություն չունեցող այդ ինստիտուտի միջոցառմանը  հասարակությունը մասնակցելու խնդիր չունի։ Երկրորդ ՝մենք տեսանք, որ երևանցիների զգալի մասը գերադասեց դեղատների իր հինգ օրվա ծախսը Երևանի զարգացման հինգ տարվա ծրագրից։ Այս ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանը կարող էր ավելի շատ տոկոս ստանալ՝ դա որևէ խնդիր չէր ՀՀԿ-ի համար։ Մենք տեսանք, որ ապրիլի 2-ին ՀՀԿ-ն ասում էր, որ վարչապետից կա դրական ակնկալիք, և դրա շնորհիվ ՀՀԿ-ն բավականին մեծ թվով քվե ստացավ։ Երեկվա քվեարկության ժամանակ մենք փաստորեն տեսանք, որ վարչապետի գործոնը բացակայում էր, ու ավելի մեծ տոկոս ստացավ ՀՀԿ-ն։ Սա նշանակում է, որ վարչապետի գործոնը քաղաքական կյանքում սկսում է դուրս մղվել։ Նախագահը փաստորեն հասավ իր առջև դրված նպատակներին։ Սկզբում խորհրդարանական ընտրություններով ստացավ բավարար թվով քվե, հետո ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայով ուժեղացրեց իր դիրքերը նաև կառավարության ներսում։ Տեսանք նաև, որ Երևանի ավագանիում նա իր համար այնպիսի ընտրություն անցկացրեց, որ որևէ խնդրի առջև չի կանգնի։ Եթե նայենք ՀՀԿ-ի կազմը՝ կտեսնենք, որ նախագահի կողմից նշանակված մարդիկ են, և վարչապետն այստեղ կապ չունի։ Այսինքն՝ վարչապետը դուրս մղվեց ներկուսակցական գործընթացներից։

Ընտրությունների լեգիտիմացման ձևական խնդիր կար, դրա համար անհրաժեշտ էր, որ մասնակցեին «Ելքն» ու «Երկիր ծիրանին»։ Եթե հիշում եք՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Ելքի» ներկայացուցիչներից մեկն ասում էր, որ դա կեղծ օրակարգ է։ Զարուհի Փոստանջյանն էլ անուղղակի բոյկոտի կոչ էր անում։ Հիմա նրանք կփոխհատուցվեն՝ ունենալով ավագանիում ներկայություն, բայց որոշիչ գործոն լինել չեն կարող։ Եթե իրենք էլ չմասնակցեին, մի փոքր դժվար կլիներ, պետք է այլ կուսակցություններ բերեին ու ասեին, որ մասնակցեն՝ նրանց «ռասկռուտկա» անելով։ Այսպես նրանք նաև արտաքին լեգիտիմացման խնդիր լուծեցին։

Եթե ուսումնասիրենք ձայների հաշվարկը՝ պարզ կդառնա, որ ընտրությունների օրը «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի մասնակցությամբ միջադեպը իրենց ստացած ձայների մասով դրական ազդեցություն ունեցավ։ Այդ միջոցառման արդյունքում կուսակցության քվեները շատացան՝ դա ձեռք էր տալիս թե՛ ՀՀԿ-ին, թե՛«Երկիր ծիրանիին»։ Այսինքն՝ շատ գեղեցիկ միջոցառումներ անցկացրեցին՝ նախքան քվեարկությունը Տարոն Մարգարանի շտաբում, քվեարկության օրը՝ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» մասնակցությամբ։

Իսկ հետընտրական գործընթացներ չեն լինի, որովհետև հասարակությունը ցույց է տալիս, որ դրա պոտենցիալը չունի։ Ինչ վերաբերում է  ֆորս-մաժորներին, ապա չի բացառվում, որ ինչ-որ մի խելագար կարող է ինչ-որ բան անել, բայց հասարակությունը այս ընտրությունների արդյունքում փողոց դուրս չի գա։

– Իսկ եթե ոչ ընտրություններով պայմանավորվա՞ծ։

– Ֆորս-մաժոր լինում է  այն ժամանակ, երբ դրա պահանջարկը կա։ Բայց երբ հասարակության մեծամասնությունը համակերպվել է ու ի վիճակի չէ պայքարել, ուրեմն այդ հինգ տոկոսն ո՞ւմ համար ֆորս-մաժոր անի, ո՞ւմ համար պայքարի։

Կարող է ինչ-որ խելագար ինչ-որ բան հորինի, բայց լուրջ ֆորս-մաժորներ չեն լինի։

Մենք հակառակը՝ տեսնում ենք, որ հասարակությունը համակերպվել է իրավիճակին։ Հիմա լճացման մի ժամանակաշրջան է, ընտրական գործընթաց չկա՝ միակ հետաքրքրող հարցն այն է այն, թե  ով է լինելու 2018-ից հետո ՀՀ վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում