Սաուդյան Արաբիան, Հորդանանը և ԱՄԷ-ն խոստացել են մեծացնել սիրիացի ապստամբների օգնության ծավալները՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Նման հայտարարությամբ հանդես եկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով Փարիզում հանդիպել է նշված տերությունների արտգործնախարարների հետ:
Նրա խոսքով՝ նման աջակցությունը կօգնի ժողովրդավար սիրիական ընդդիմության զարգացմանը:








































