Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ մասնակցում են երկրի մայրաքաղաքում տեղի ունեցող հանրահավաքներին:
Բողոքի ակցիաների կենտրոն է դարձել Ռաբիա էլ-Ադավիա հրապարակը: Բացի Կահիրեից, ցույցեր են ընթանում նաև Եգիպտոսի մի քանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալեքսանդրիայում, Տանտեում և Մահալեում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրբաթօրյա աղոթքից հետո Էլ-Մահալա քաղաքում բախումներ են սկսվել «Մուսուլման եղբայրների» և կառավարական կուսակցությունների միջև:
Այս մասին հաղորդում է Interfax-ը:







































