Հնդկաստանում բռնաբարությունների թիվն աճում է, հաղորդում է Ria Novosti-ն:
Ուրբաթ օրը Դելիի դատարանը 4 տղամարդու մահապատժի է ենթարկել՝ 23-ամյա ուսանողուի Ջոթի Սինգհի բռնաբարության (2012-ի դեկտեմբերին) գործով: Այն բանից հետո, երբ աղջկա բռնաբարության, ապա սպանության լուրը տարածվեց մամուլում, երկրում զանգվածային բողքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին իրավապահ մարմինների հետ բախումներով:
Այնուամենայնիվ, ինչպես հայտնել էին այս տարվա սեպտեմբերին Դելիի ոստիկանությունում, քաղաքում օրական սեռական բռնության է ենթարկվում մոտ 10 կին: Այս տարվա 8 ամիսների ընթացքում սեռական բռնության մոտ 2.4 հազար դեպք է արձանագրվել:
«Մենք դեմ ենք այն համակարգին, որտեղ հնարավոր է այս ամբողջ սարսափը: Մենք կողմ ենք Հնդկաստանին, ժողովրդին, սոցիալական փոփոխություններին: Այո՛, կառավարությունն ինչ-որ բան անում է: Մասնավորապես, այժմ բռնաբարության համար նվազագույն ազատազրկումը 20 տարի է, սակայն մենք ավելին ենք պահանջում, օրինակ՝ անչափահասների բռնաբարության համար մեխանիկորեն մահապատիժ սահմանել, քանի որ նրանց հոգեպես են սպանում»,- ասել է ակտիվիստ Ռիչի Լատուրիան:
Նրա կարծիքով՝ Հնդկաստանում բռնաբարությունների աճի պատճառներից մեկն էլ երկրի առանձին շրջաններում տղամարդկանց թվի գերակշռումն է: Դրա պատճառն էլ այն է, որ հղի կանայք իմանալով, որ աղջիկ են լույս աշխարհ բերելու, հաճախ ընդհատում են հղիությունը:








































