Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

«Իրավունքի Եվրոպա միավորում»-ը կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ»-ի անվանումը. հայտարարություն

«Իրավունքի Եվրոպա միավորում»-ը կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ»-ի անվանումը: Այս մասին հայտարարություն են տարածել «Քաղաքացի դիտորդ» կոալիցիայում ընդգրկված մյուս երկու կազմակերպությունները՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Հայտարարությունում ասվում է.

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ձևավորվել է 2013թ․-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։ Նախաձեռնության գործունեությունը հետագայում շարունակվել է՝ հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության կարևորությունը։ 2016թ․-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դուրս է եկել կոալիցիայից, և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակել է հանդես գալ երեք կազմակերպությունների հիմնական կազմով՝ գործունեության տարբեր փուլերում համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ։

Մինչ օրս «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացրել է դիտորդական առաքելություն 2013թ․ Երևան քաղաքի ավագանու, 2013-2017թթ․ 100 համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, 2015թ․ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի և 2017թ․խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ 2017թ․ ապրիլին խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ցայսօր իրականացրած վերջին գործողությունը, ուստի վերոնշյալ շրջանակից դուրս և դրանից հետո իրականացված ձեռնարկները, հայտարարությունները և մեկնաբանությունները չեն արտացոլում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամների համատեղ գործունեությունը և տեսակետը։

Երևան քաղաքի 2017 թ. ավագանու ընտրությունների դիտորդությունն իրականացվել է բացառապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ կողմից, որտեղ վերջինս կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը որոշակիորեն ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Ցավոք սա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։ Տեղի ունեցածի պատճառով այժմ հրապարակային կերպով տեղեկացնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել հիմնադիրներից որևէ մեկի կողմից, եթե չկա բոլոր անդամ կազմակերպությունների համաձայնությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում