Սիրիայում միջազգային ռազմական օպերացիայի հապաղումը միայն կամրապնդի ծայրահեղական իսլամիստների դիքերը՝ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը:
Լուայա Մոկդադի խոսքով՝ այնպիսի խմբավորումները, որոնցից է «Նուսրա» ճակատը, ավելանում են, ու նրանք փորձում են հեղափոխությունը գողանալ ընդդիմության ձեռքից, որը ձգտում է Սիրիայում անկախություն հաստատել:
Սիրիայի ազատ բանակը անհանգստացած է, որ հենց ծայրահեղականները առաջին հերթին օգնություն կստանան արտասահմանից:
ԱՄՆ-ը խոստովանում է, որ ԿՀՎ-ն օգնությւոն է ցուցաբերում Սիրիայի ազատ բանակին, թեև վերջինս դա հերքում է:








































