Տարոն Մարգարյանի ընտրական շտաբում խոչընդոտում են «Առաջին լրատվական»- ի աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանումներ իրականացնել:
Քիչ անց շտաբ եկավ մարզիկ, դերասան Գոռ Վարդանյանը: Ի պատասխան լրագրողի հարցի, նա նշեց, որ ինքը չէ շտաբի պետը, եկել է ընկերների մոտ:
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ չեն թողնում շտաբում նկարահանումներ իրականացնել, Գոռ Վարդանյանն արձագանքեց. «Բայց ի՞նչ գործ ունեք ստեղ: Կրակն ընգա՞նք, որ լրագրող եք»:








































