Friday, 19 06 2026
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել

Հայաստանին կփրկի ֆորս մաժորը

Մի քանի ժամից ավարտվում է Երևանի ընտրության քարոզարշավը, որն անցյալ տարվա ՏԻՄ ընտրություններով մեկնարկած, անցած ամսվա խորհրդարանական ընտրություններով շարունակված ընտրական գործընթացի, քաղաքական կոնկրետ շրջափուլի, ըստ էության, վերջին հանգրվանն է: Ընտրական այս տևական փուլը պետք է պատմական, շրջադարձային լիներ, որովհետև ապահովում էր անցումը նախագահական կառավարման ձևից խորդրդարանականին, ինչպես նաև կոչված էր դառնալու համակարգային տրանսֆորմացիայի հիմնական հարթակը: Սրան գումարվում է նաև բոլոր երկրներին բնորոշ սպասումը, երբ մարդիկ ընտրություններից թարմություն ու իրենց կյանքի բարելավում, նոր օրակարգ ու երկրի զարգացման հստակ բանաձև են ակնկալում:

Երբ Հայաստանի ընտրական գործընթացը դիտարկում ենք ակնկալիքների ֆոնին, ապա պատկերը, մեղմ ասած, տխուր է, ողբերգական: Ավարտվող ընտրական ցիկլը ոչինչ չտվեց քաղաքական համակարգին, մեր աղքատիկ օրակարգը չհարստացավ որևէ նոր գաղափարով, արժեքով: Մեծ իմաստով` ընտրական այս ցիկլը կորսված է պետության համար, որովհետև գործընթացում քաղաքական, հանրային օրակարգերն առհասարակ բացակա էին: Իշխանությունների կողմից չառաջարկվեց որևէ պոզիտիվ գաղափար, չներկայացվեցին մեխանիզմներ, որոնք կարող էին բարձրացնել կառավարման որակն ու արդյունավետությունը: Քրեաօլիգարխիան, եթե նույնիսկ նահանջել է, ապա դա տակտիկական, այսպես կոչված, այսբերգային հետքայլ է, որովհետև իշխանությունը չունի նոր էություն, բովանդակություն, եթե չհաշվենք Կարեն Կարապետյանի ժպիտը, խոստումները, խորքային փոփոխություն չենթադրող իմիջային նորարարությունները: Ընդ որում, այս ընտրական գործընթացն աչքի ընկավ նրանով, որ հասարակությունն, ուղղակի կամ անուղղակի, ավելի օտարվեց քաղաքականությունից, պետությունից:

Ընտրությունները Հայաստանում դարձել են հուսահատության աղբյուր ու այս վիճակն ավելի խորանալու է, որովհետև սա ընդամենն առաջին ընտրական ցիկլն էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, սակայն արդեն մեր քաղաքական համակարգն ու հասարակությունը հասցրել են յուրացնել եվրասիական բոլոր չափանիշներն` իրենց վիրտուալ պերճանքով ու իրական թշվառությամբ: Նույնիսկ ձևականորեն ընտրությունները դադարել են իշխանության ձևավորման աղբյուր լինելուց` հետընտրական կյանքը զրկելով որևէ զարգացումից, նույնիսկ` պարզունակ ինտիրգից: Ասվածը վերաբերում է թե լոկալ ընտրություններին, օրինակ` Վանաձորին, որտեղ հասարակության քվեն որևէ նշանակություն չունեցավ, թե համապետական մակարդակին, երբ հասարակությանն ապրիլի 2-ին մի թեթև «մաղարիչով» տուն ուղարկեցին` «էլիտար կռուգով» 2018-ից ձևավորվելիք իշխանության հարցը լուծելու համար: Եթե գերակա է լինելու եվրասիական «դրվածքը», ապա ի՞նչ տարբերություն, թե համակարգն անվանապես ով է ղեկավարելու մեկ տարուց: Կամ` ի՞նչ տարբերություն քրեաօլիգարխիայի ու Կարեն Կարապետյանի առաջարկած նոմենկլատուրային օլիգարխիայի միջև, եթե երկուսի արմատն էլ ճահճում է` եվրասիական միջավայրում: Կամ ի՞նչ օգուտ ընդդիմության փոփոխությունից, եթե կրեատիվ հայտ ներկայացրած ու թարմության էֆեկտի շնորհիվ խորհրդարանում հայտնված նոր ուժը միանգամից հրաժարվում է «մետությունից»` եվրասիական «անդորրը» չխախտելու նպատակով: Իսկ այս իրավիճակում ի՞նչ պիտի աներ հասարակությունը, եթե ընտրակաշառք չվերցներ: Ժողովուրդը չուներ ընտրություն, որովհետև այդպիսին չես կարող համարել եվրասիական մի քանի մենյուի առկայությունը:

Ուրեմն, այլընտրանքից զրկված մարդը քվեարկեց իր մի քանի օրվա կոմֆորտի համար, որն առավել քան գիտակցված ու ռացիոնալ վարքագիծ է: Մայիսի 15-ից մտնում ենք ստագնացիայի կամ ճահճացման փուլ: Առաջիկա չորս-հինգ տարիներին ընտրություններ չկան, ֆորսմաժորի հնարավորություններ` ևս, եթե չհաշվենք 2018-ի հետ կապված հնարավոր ռիսկերը: Չնայած` եվրասիական չափանիշով ընտրություններն ոչինչ չեն տալու, եթե նույնիսկ անցկացվեն շաբաթը մեկ անգամ: 2018-ի հնարավոր ֆորսմաժորները` նույնպես, որովհետև մեր ժողովուրդը դեռ 1998-ին է հասկացել, որ ներհամակարգային «բազարներում» ինքն ընդամենը դիտորդ է` առանց անելիքի: Բայց երկրին ֆորսմաժոր, հզոր ցնցում է պետք, առանց որի Հայաստանը դատապարտված է: Դա «Ծռությունը» չէ, որն ընդամենը իռացիոնալ հաշվեհարդար է տխուր իրականության հետ` իշխանության ուժային ռեսուրսն ուժեղացնելու անխուսափելի հետևանքով: Մեզ այլ որակի ցնցում է պետք, որը կլինի մեր ու քաղաքակիրթ աշխարհի երկխոսության հարթակը, մեր ու եվրասիականության ապահարզանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում