Ամփոփելով քարոզարշավը՝ «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք հասցրեցին բավարար չափով աշխատանք տանել հանրության հետ ընտրակաշառքի հետ կապված խնդիրը վերացնելու համար, նշեց. «Կարծում եմ, որ այս նախընտրական փուլը այդ արատների դեմ պայքարի հերթական հնարավորությունն էր, և մենք արել ենք առավելագույնը՝ հաշվի առնելով երեկվա միջադեպերը, նաև այն նախաձեռնությունը, որով հանդես եկանք՝ 15 հազար դրամ խոստանալով ընտրակաշառքից հրաժարվող քաղաքացիներին: Այսինքն՝ մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի կարողանանք այդ խնդիրների դեմն առնել, ինչպես նաև լիարժեք իրականացրել ենք քարոզչություն»:
«Մենք գիտենք՝ դևը ինչպիսին է և դրա դեմ պայքարել գիտեք, բայց հիասթափվում ենք, որ գիտակցված ընտրություն կատարողների ձայնը կորչում է ընտրակաշառքով ընտրություն կատարողների ձայների մեջ»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նա նաև հավելեց, որ իշխանությունը քննադատելու բազմաթիվ տեղեր ունի, նրա խոսքով՝ Երևանում չկա մի ոլորտ, որտեղ չեն ձախողել, վատ կառավարում է եղել: Նա նշեց, որ «Ելք»-ը ներկայացնում է իր առաջարկները, որոնք նաև ներկայացրել է քարոզարշավի ընթացքում՝ թաղամասից թաղամաս, բաբկից բակ շրջելով և բնակչության 50-60 տոկոսի հետ շփվելով:
Հարցին, թե ինչու մյուս քաղաքակն ուժերը չսատարեցին «Ելք»-ին, Հարությունյանը պատասխանեց. «Մեկը լիներ իրենց սատարեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































