Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 26-ին զինված ուժերի ստեղծման կապակցությամբ Բաքվի «Ազատության» հրապարակում տեղի է ունենալու ռազմական մեծ շքերթ, որը նվիրված է լինելու նաև Ադրբեջանի անկախության 20-րդ տարեդարձին։
Շքերթին մասնակցելու են բոլոր զորատեսակները։ Ծովից շքերթի մասնակիցներին կաջակցեն ռազմածովային ուժերի ու առափնյա պաշտպանության ռազմանավերը։ Մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռներն ավիաշոու կցուցադրեն հրապարակում, որով կանցնի Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի անկախության 20 տարիների ընթացքում երկրում անց է կացվել ընդամենը 2 ռազմական շքերթ։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1992 թվականի հոկտեմբերի 9-ին, իսկ երկրորդ անգամ՝ 2008 թվականի հունիսի 26-ին։









































