Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխանության հետ կոալիցիա չի կազմելու: Սեպտեմբերի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելու առթիվ ՀՅԴ-ն արդեն պարզաբանումներ տվել է, դա կոալիցիայի հետ կապ չունի: Դաշնակցությանը դա որևէ կերպ չի կաշկանդելու: Եթե անհամատեղելի իրավիճակ առաջանա, ապա դա չեն հանդուրժի ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ ինքը՝ Վահան Հովհաննիսյանը»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ տեղի ունեցածը սեպտեմբերի 3-ի հետ համեմատելի չէ: Հայաստանը հիմա լուրջ, հստակ հաշվարկված գործողությունների ծրագիր պետք է իրականացնի: Հարցին՝ որն է Հայաստանում ամենասկզբունքային ուժը, Ռուստամյանը պատասխանեց՝ Դաշնակցությունը:







































