Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Կառլես Պույոլը հայտնել է, որ առաջիկա օրերին կվերսկսի լիարժեք մարզումները, որից հետո խաղադաշտ կվերադառնա:
Նշենք, որ 35-ամյա պաշտպանն ակտիվորեն մարզվում է, բայց անհատական ծրագրով:
«Վիճակս արդեն բավարար է: Ինձ շատ քիչ ժամանակ է հարկավոր»,- գրել է Պույելը Twitter-ի իր էջում:
Այնուամենայնիվ, Խերարդո Մարտինոն չի պատրաստվում վտանգի ենթարկել ֆուտբոլիստի առողջությունը:








































