Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ուրախ է «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխության համար:
«Բեյլն իսկապես հիանալի ֆուտբոլիստ է և լավ անձնավորություն: Հուսով եմ` նա կարող է բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության վիճակահանության ժամանակ մենք բարդ խմբում ենք հայտնվել, սակայն մրցաշարում հաղթելու համար պետք է առավելության հասնել բոլորի նկատմամբ»,- ասել է ֆրանսիացին:
Հիշեցնենք` «Ռեալ»-ի դեմ նույն խմբում հանդես են գալու «Յուվենթուս»-ը, «Գալաթասարայ»-ը և «Կոպենհագեն»-ը:





































