ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության կոչ է արել։
«Մեկ օրում ես հանդիպումներ եմ ունեցել ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ»,-գրել է Թրամփը Twitter-ում։
Նախագահը հրապարակել է կոլաժ՝ երկու հանդիպումներից լուսանկարներով և կցել #LetsMakePeace հեշթեգը։
Նշենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ում Թրամփի ու Կլիմկինի հանդիպումն անվանել էին «վիթխարի հաջողություն»։








































