Ահաբեկիչների խումբն այսօր առավոտյան հարձակվել է Աֆղանստանի հյուսիսարևմտյան Հերատ քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ դիվանագիտական ներկայացուցչության մոտ պայթեցվել է ականապատված մեքենան: Այնուհետև գրոհայինները, որոնց թվում եղել են «շահիդի գոտիներով» մահապարտներ, փորձել են ներխուժել շենք և գրավել այն: Աֆղանստանի իրավապահ մարմինների տվյալներով՝ ներկայում հայտնի է մեկ ահաբեկչի և հյուպատոսության անվտանգության երկու աշխատակիցների մահվան մասին: Տուժել է առնվազն 10 մարդ: Լրջորեն վնասվել են մի շարք շինություններ:
Հակակառավարական խմբավորումներից ոչ մեկը առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: