Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից անմիջապես հետո տեղի ունեցած ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցած ՀՀԿ ներկայացուցիչներից «Հրապարակ» օրաթերթը փորձել է ճշտել. համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, թե եվրոպացիներն իրենց շատ սառն են ընդունել, անգամ խոսք է գնացել ԵԺԿ-ից դուրս գալու մասին, ինչպես գրել են որոշ լրատվամիջոցներ:
«Իհարկե` ոչ. նախ, որ նման որոշումը բացառապես ՀՀ սուվերեն իրավունքն է, պարզապես ԵԺԿ մեր որոշ գործընկերների համար այն փոքր-ինչ անակնկալ էր, և իրենք ցանկանում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել. մեր պարզաբանումները, ելույթներից հնչեցին, ամեն ինչ հասկանալի դարձավ, այնուհանդերձ, ձևավորվեց փոխըմբռնման մթնոլորտ: ԵԺԿ-ն եղել և մնալու է մեզ համար Արևելյան գործընկերության կարևորագույն գործընկեր:
Ի դեպ, այսօր Երևանում, Արևելյան գործընկերության շրջանակներում, տեղի է ունենալու կրթության նախարարների ոչ ֆորմալ հանդիպում, Հայաստանը կրթության բնագավառում Եվրոպայի կրթական տարածքի անբաժանելի մասն է, ընդ որում` առաջին հետխորհրդային երկիրը, որն ստանձնել է Բոլոնիյայի քարտուղարությունը»,- ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































