Տավուշի մարզկենտրոն Իջևանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից՝ ի նշան բողոքի: Դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհները և համայնքում փողոցային առևտուրն արգելելու՝ Իջևանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը:
Տավուշի մարզով անցնող միջպետական ճանապարհի ասֆալտի շերտը քայքայված է, վերանորոգման աշխատանքները դանդաղ են ընթանում, վթարներ են եղել՝ պայմանավորված ճանապարհների փոսերով:
Տավուշցիների պահանջում են խնդիրներին լուծում տալ կոնկրետ ժամկետներում:
Բողոքի դուրս եկած տավուշցիների հետ բանակցելու էր եկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա հորդորեց ճանապարհը բացել, քանի որ «սահմանամերձ գոտի է, անվտանգության խնդիր ունենք, ամեն վայրկյան կարող է խնդիր առաջանալ և պետք լինել անարգել երթևեկել»:
Մարզպետը բանակցելուց հետո խոստացավ և պաշտոնապես հայտարարեց, որ երեք օրից խնդիրը կկարգավորվի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































