ԱՄՆ Պետդեպը հայտնել է, որ Ջեբհաթ ան-Նուսրա խմբավորման ղեկավար Աբու Մուհամեդ ալ Ջուլանիի մասին տեղեկությունների դիմաց 10 մլն. դոլար պարգևավճար է սահմանել՝ տեղեկացնում է Sputnik-ը՝ հղում կատարելով Պետդեպի տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ Պետդեպի ծրագրի շրջանակներում պարգևավճարը կտրամադրվի այն տեղեկությունների դիմաց, որոնք կօգնեն բացահայտելու զինյալների ղեկավարին կամ ճշտելու նրա գտնվելու վայրը:








































