Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ նրան կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տուն Լավրովի ժամանման կադրերը ցուցադրել է CNN-ը:
Մինչ այդ Սերգեյ Լավրովը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները:
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Լավրովը ԱՄՆ-ում կբարձրացնի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը, ինչպես նաև Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի թեմաները:










































