ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հնարավոր փակումը քաղաքական առումով բացասական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունների վրա: Այս մասին այսօր «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Քաղաքական իմաստով, ՀՀ և ԵԱՀԿ միջև հարաբերությունների ակտիվությունը որևէ կերպ չի կարող վնասվել, քանի որ գրասենյակը չի փակվել Հայաստանի նախաձեռնությամբ», – նշեց պատգամավորը:
Անդրադառնալով ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող ծրագրերին՝ Մարուքյանը նշեց, որ եվրոպական կողմը այս առումով կարող է այլ խողովակների միջոցով դրանց իրականացումը շարունակել:
Մարուքյանը տեղեկացրեց, որ օրերս հանդիպել և զրուցել է ՀՀ ԱԳ նախարարի հետ և հարցրել, թե ինչ են արել Հայաստանը և Ռուսաստանը, որպեսզի ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չփակվի:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը գնացել է ծայրահեղ ճանապարհով:
Մանրամասները՝ տեսանյութում: