Protect Democracy վերահսկիչ կազմակերպությունը դիմել է դատարան, որպեսզի պարզի, թե ինչով են առաջնորդվել Թրամփի վարչակազմում Սիրիային հրթիռային հարված հասցնելու որոշում ընդունելիս, հայտնում է New York Times-ը:
Կազմակերպության ղեկավարությունը, որոնց թվում են Օբամայի վարչակազմի նախկին իրավաբաններ, մտադիր է դատարանի միջոցով պարտավորեցնել Թրամփի վարչակազմին բացահայտել, թե ինչպիսի օրինական հիմքերով է որոշում ընդունվել սիրիական Շայրաթ ավիաբազայի վրա հրթիռային հարձակում իրականացնել 2017 թվականի ապրիլի 6-ին, ասված է հոդվածում:
Չնայած այն բանին, որ Սիրիային հարված հասցնելու Թրամփի որոշումը ողջունել են ինչպես շատ դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ, նախագահի վարչակազմը մեկ ամսվա ընթացքում չի ներկայացրել այդ գործողության որևէ օրինական հիմնավորում: Սպիտակ տան գործողությունները չեն լիազորել ոչ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ոչ էլ ԱՄՆ Կոնգրեսը, հիշեցնում է New York Times-ը:












































