«Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը վստահ է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում իր թիմը կզբաղեցնի առաջին տեղը խմբում և 2014 թվականի Մունդիալի ուղեգիր ձեռք կբերի:
««Ուեմբլի»-ում մենք այլ կերպ կխաղանք: Կպաշտպանվենք այնպես, ինչպես Ուկրաինայի ընտրանու դեմ խաղում, ապա ամեն ինչ կարգին կլինի: Անգլիայի ընտրանին կմասնակցի 2014 թվականի Մունդիալին»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` Անգլիայի ընտրանին ոչ-ոքի է ավարտել Ուկրաինայի հավաքականի դեմ խաղը:








































