Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Բացվել է Հրանտ Մաթևոսյանի արձանը

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող-հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:

Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև մեծ գրողի ընտանիքի անդամներն ու նրա արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մեծն արձակագրի անունը կրող դպրոցի բակում ազգային էության ու կեցվածքի խորհրդանիշ դարձած Հրանտ Մաթևոսյանի արձան ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր. «Շատ ուրախ ենք, որ այսօրինակ, այն էլ հեղինակավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի այս գործն այսօր տեղադրվում է դպրոցի բակում: Նաև անհրաժեշտություն էր, որ Հրանտ Մաթևոսյանի որակի, հատկանիշների, ազգային էության ու կեցվածքի խորհրդանշումը քանդակի տեսքով լիներ դպրոցի բակում՝ այդպիսով մնալով որպես մեզ անընդհատ հուշող, շարունակ հորդորող ու ճանապարհ ցույց տվող խորհրդանիշ: Հրանտ Մաթևոսյանի մեծությունը նախևառաջ չափվում է իր ստեղծագործություններով ու նաև համաշխարհային իր կշռով: Բայց նաև մենք օրինակ ունենք վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսևորումներից և, իհարկե, իր յուրօրինակ տեսակից»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դպրոցի փոքրիկ սաների ուղեկցությամբ ծանոթացել է նաև ինչպես բակում ցուցադրված, այնպես էլ դպրոցի շենքում առկա մաթևոսյանական շնչով լեցուն նկարներին և հայկական ավանդական ցուցանմուշներին:

http://www.yerevan.am/edfiles/images/September2013/003hrantmat.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում