Եմենի ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծել ապստամբների ուժերը, որոնք, ըստ իշխանությունների, կապված են «Ալ-Քաիդա»-ի հետ: Ռմբակոծվում է Զինջիբարա քաղաքը, որը գտնվում է ապստամբների ձեռքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տեղացիները նաև պատմել են, որ հրետանին ռմբակոծում է բնակելի շրջանները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 300 ապստամբներ գրավել են քաղաքի գրեթե ողջ տարածքը՝ բացի ռազմաբազայից, որի համար մարտեր են մղվում:








































