Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լիորենտեն կարող է շարունակել իր մարզական կարիերան Իսպանիայիում:
Punto Pelota-ի փոխանցմամբ՝ մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում են տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով: Հաղորդվում է, որ իսպանական գրանդները պատրաստվում են վարձակալել խաղացողի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը թուրինյան թիմ է տեղափոխվել ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:







































