Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երևանի ընտրությունն ավարտվեց

Եթե նույնիսկ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը փայլուն և իդելական է եղել ընդդիմության համար, այն այսօր մի հայտարարությամբ ձախողվեց` դատապարտվելով անխուսափելի ֆիասկոյի: Նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր տեսնել այն հայտարարությունը, որն այսօր հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը: «Ընտրակաշառքով չքվեարկած քաղաքացիները մեր հաղթանակի դեպքում Երևանի բյուջեից կստանան 15 հազարական դրամ»,- ասել է Փաշինյանը` հավելելով, թե իրենց թիմի հաղթանակի դեպքում մայրաքաղաքի բյուջեում ձևավորվելու է նոր հոդված` սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին: Նման դեպքի համար է ասված` ավելի լավ է՝ չհաղթեք:

Եթե այսպիսի հայտարարություն հնչեր արևմտյան  որևէ երկրում, ապա այն կհամարվեր ընտրակաշառքի խոստում կամ այն օրինականացնելու փորձ: Հավատացնում եմ, որ առաջացած սկանդալի հետևանքով դրա հեղինակը կհեռանար առնվազն այդ ընտրապայքարից: Նիկոլ Փաշինյանի առաջարկը հակաքաղաքական է, որովհետև ընտրակաշառքի դրսևորում է: Եթե Տարոն Մարգարյանին աջակցող ՀՀԿ-ն «նաղդով» առաջարկում է տասը հազար դրամ, ապա Նիկոլ Փաշինյանը «նիսյայով» առաջարկում է տասնհինգ հազար դրամ: Արժանապատիվ քաղաքացու համար դա իսկական ապտակ է, իսկ փող վերցնողը նախընտրելու է «նաղդը», թեկուզ քիչ: Նիկոլի այս հայտարարությունը ենթադրում է, որ մեր հասարակությունը ոչ մի արժեք չունի և քվեարկում է միայն ֆինանսական շարժառիթով:  Այդպես մտածում է նաև իշխանությունը` իրար չխառնելով, սակայն, պետականն ու մասնավորը և ընտրակաշառք տալով սեփական գրպանից, թեկուզև՝ թալանած փողերի հաշվին: Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր ձայների համար վճարի ժողովուրդը: Սա ոչ միայն հակաքաղաքական է, այլ նաև ոչ պարկեշտ:

Իսկ ամենամտահոգիչն այն է, որ ընդդիմությունն այսպիսով խոստովանում է, որ իր խոսքն ու ծրագիրը հասարակության համար համոզիչ չեն և նրա հետ առևտուր է անում:

Ցավ եմ ապրում, դժվարությամբ եմ գրում այս տողերը, նույնիսկ մտածում եմ, որ Նիկոլը լավ բան էր ուզում, բայց… այսպես ստացվեց: Գուցե թե, սակայն քաղաքականությունն այս ընտրարշավում վերջացավ: Նիկոլը չուզելով սպանեց այն՝ Տարոնին թողելով անմրցակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում