Բորսային շուկա դուրս գալուց հետո առաջին անգամ Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը հատել է 45 դոլարի նշագիծն ու չորեքշաբթի հասել պատմական ռեկորդի՝ 45.09 դոլարի:
Երեկ առևտրային օրվա ավարտին NASDAQ բորսայում բաժնետոմսերի գինը 45.9 դոլարից դարձել է 45.04 դոլար, ինչը նախորդ օրվանից 3.3 տոկոսով բարձր է:
Ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվում է 109.7 միլիարդ դոլար՝ փոխանցում է RIA Novosti-ն:










































