Փաթեթավորված 200 կգ կոկաինը լողալով դուրս է եկել տոսկանական Լիվորնո քաղաքի ափ։ Դատախազությունը զբաղվում է «ծովի ինքնատիպ պարգևների» ծագման հետաքննությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այն ջրի մակերևույթին է մնացել՝ շնորհիվ օդի պահուստային բարդ համակարգի։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ փոշին ունի մաքրության շատ բարձր աստիճան (90 տոկոս)։ Դրա արժեքը սև շուկայում կկազմի 20 մլն եվրո։
Իրավապահների կարծիքով՝ արգելված բեռի հետքը տանում է Հարավային Ամերիկա։ Բեռը զարդարված է եղել Porsche ավտոմոբիլային ընկերության գերբերով։
Ենթադրաբար Տոսկանայի ափը եղել է անցակետ՝ կոկաինը Եվրոպա հասցնելու շղթայում։ Բեռը թմրավաճառականները պետք է գտնեին GPS-կոորդինատներով։ Այժմ դատախազությունը փորձում է գտնել բեռի հասցեատերերին։










































