Թուրքական Կոնիա քաղաքի զվարճանքների այգում «Ազատ անկում» ատրակցիոնի՝ մարդկանցով լի զամբյուղն ընկել է։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Մեխանիզմը մարդկանց բարձրացրել էր 25 մետր և գրեթե ներքև էր հասցրել, երբ գետնից 2 մետր բարձրության վրա ճոպանի կտրվել է, ինչի հետևանքով մարդիկ ընկել են ու ուժգին հարվածել հարթակին։
Այժմ դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, պարզվում են տեղի ունեցածի բոլոր մանրամասները։











































