Ֆրանսիայում մի քանի ժամ առաջ սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես հայտնում է replyua.net-ը հղումով Le Figaro-ին, առաջինը քվեարկել են Միքելոն և ՍենՊիեռ կղզիների բնակիչները:
Այդ կղզիները Ֆրանսիայի անդրծովյան տարածքներն են, և այնտեղ ընտրությունները սկսվում են մի քանի ժամ առաջ, քան Ֆրանսիայում: Սպասվում է, որ կղզիներում կքվեարկեն ավելի քան 5 հազար մարդ:
Այնուհետև քվեարկությունը կսկսվի Ֆրանսիական Պոլինեզիայում, Ֆրանսիական Գվինեայում, Մարտինիկեում և Գվադելուպայում: Իսկ Ֆրանսիայում քվեարկությունը կսկսվի վաղը, մայիս 7-ին:
Պայքարը տեղի կունենա 2 թեկնածուների` Էմանուել Մակրոնի և Մարին Լե Պենի միջև:











































