Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀԿ թիմը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այսօր Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպեց Կարմիր բլուրի հարակից տարածքում:
«Ես Չարբախում եմ ծնվել, մեծացել, մի քանի տարի առաջ դուրս եմ եկել, բայց իմ ամենալավ հուշերն այստեղի հետ են կապված: Չարբախում յուրօրինակ վայր է, որտեղ ծնվում են տաղանդավոր մարդիկ: Այստեղ կան մշակույթի, գիտական մարդիկ: Չարբախը 3 գրոսմայստեր է տվել, շուտով կունենանք 4-րդը, իսկ երկրներ կան, որ ընդհանրապես գրոսմայստեր չունեն»,- այս մասին ասաց Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանը՝ հավելելով, որ ինքը ցանկանում է, որ Չարբախը լինի գեղեցիկ, իսկ չարբախցին՝ պահանջկոտ և հոգատար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































