Wednesday, 17 06 2026
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը

Քննչական կոմիտեում մեկ տարում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 136 անչափահաս

Անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները քննչական կոմիտեի հատուկ ուշադրության կենտրոնում են:  Մայիսի 6-ին անչափահասների մասնակցությամբ և նկատմամբ կատարվող հանցագործությունների վերաբերյալ Քննչական կոմիտեում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նրա խոսքով` վիճակագրությունը փաստում է, որ երեխաների նկատմամբ, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունները զգալի թիվ են կազմում: «Շատ էական նշանակություն ունի անչափահասների քրեաիրավական պաշտպանության հարցը և քննչական կոմիտեի աշխատանքը այս հարցում: Վիճակագրությունը նույնպես մեզ պարտադրում է ամենայն լրջությամբ այդ հարցին հատուկ ուշադրություն դարձնել»,-ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ 2016 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում անչափահասների մասնակցությամբ քննված 107 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացություններով ուղարկվել դատարան: «Այդ գործերով, որպես մեղադրյալ ներգրավված 167 անձանցից 136-ը եղել են անչափահասներ»,- նշեց Հովսեփյանը: Ըստ նրա` քրեական գործերի մեծ մասը` 52-ը հարուցվել է գողության հատկանիշներով, մնացած քրեական գործերից 9-ը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելն է, 4-ը` սպանության և այլն:

«Սակայն քննչական մարմինները ոչ բոլոր դեպքերում են երեխաների մասնակցությամբ կատարված հանցագործությունները ուղարկվել դատարան: Մենք փորձել ենք նրանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված հումանիստական ինստիտուտները. նման հիմքով կարճվել է 46 քրեական գործ»,- ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ 2016 թվականին քննչական կոմիտեի  քրեական վարույթում է գտնվել անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների  վերաբերյալ 200 քրեական գործ:

«Այդ հանցագործությունները նույնպես տարաբնույթ և տարատեսակ են: 6 դեպքում անչափահասներին ինքնասպանության հասցնելուն է վերաբերվում: Այս վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ պետք է ուշադրություն դարձվեն անչափահասների կողմից և նկատմամբ կատարվող հանցագործությունների  ավելի մասնագիտական քննության ապահովմանը»,- ընդգծեց Հովսեփյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարմինների և ստորաբաժանումների թվով 21 քննիչներ մարտի 17-ից մայիսի 5-ը անցել են անչափահասների մասնակցությամբ  հանցագործություններին վերաբերվող հատուկ դասընթացներ: Դասընթացների ընթացքում քննիչներին ներկայացվել է օրենքի հետ առնչություն ունեցող և դատավարական տարբեր կարգավիճակ ունեցող անչափահասների հետ վարվեցողության կանոնները, դրանց առանձնահատկությունները: Դասընթացներ անցած բոլոր մասնակիցները հաջողությամբ հանձնել են թեստերը, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում անցկացվեց հավաստագրերի հանձման արարողութ յունը:

Դասընթացները կազմակերպվել են «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ` ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում