«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է նոր պայմանագիր ստորագրել կատալոնական ակումբի հետ:
Այժմ արգենտինացին տարեկան վաստակում է 10.5 մլն եվրո և ևս 3 մլն որպես հավելավճարներ: Հարձակվողը կարծում է, որ Նեյմարի տարեկան աշխատավարձը 17 մլն եվրո է կազմում, իսկ Քրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագրի համաձայն 18 մլն է վաստակելու:
Այդ պատճառով Մեսսին պատրաստվում է տարեկան ավելի քան 20 մլն եվրո պահանջել կատալոնական ակումբից:




































