Չեխ ավտոարշավորդ Տոմաշ Կասպերժիկը հրաշքով չի ընկել ժայռից ուրբաթ՝ Կանարյան կղզիներում անցկացված ռալլիի առաջնության ժամանակ։ Վթարի տեսանյութը հրապարակել է Mashable պորտալը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա «Ֆորդ Ֆիեստա» մեքենայով մեծ արագությամբ ընթանում լեռնային ճանապարհով, կտրուկ շրջադարձի ժամանակ բախվում պատնեշին, որն էլ թույլ չի տվել, որ մեքենան ընկնի մեծ բարձրությունից։
Տեղի ունեցածի հետևանքով ավտոարշավորդը լուրջ վնասվածքներ չի ստացել։











































