Երևանում կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ հյուրանոց, իսկ Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում՝ «Երևան» առևտրի կենտրոն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։
«Մոտակա ամիսներին մեր քաղաքում կսկսվի «Երևան» առևտրի կենտրոնի շինարարությունը։ Նախապատրաստական աշխատանքներն երկար են տևել, բայց արդեն հատկացված է տարածքը, կա նախագիծ։ Ես գրեթե համոզված եմ, որ այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա սկզբին շինարարությունը կսկսվի։ Արդեն հստակ պատկերացում կա, թե ով է կառուցելու, ով է ներդնելու և ով է լինելու ռեզիդենտը»,-նշեց Պոլտավչենկոն։
Նա վստահաբար ասաց, քանի որ հայ շինարարներ են աշխատանքները իրականացնելու, ապա նախագիծը կավարտվի շատ կարճ ժամկետում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին ասաց, որ Երևան քաղաքում էլ կկառուցվի «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոց, որի ներդրողների հետ այժմ բանակցություններ են վարվում։










































