Հայտնի դերասան Չարլի Շինը Daily Mail-ի հետ հարցազրույցում պատմել է, որ իրեն աներևակայելի լավ է զգում փորձարարական PRO-140 դեղորայքով ՄԻԱՎ-ից բուժման կուրս անցնելուց հետո։
51-ամյա դերասանը 2016 թվականի սկզբին համաձայնել էր մասնակցել նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումներին և սկսել ստանալ ամենշաբաթյա ներարկումներ՝ հրաժարվելով հաբերի ամենօրյա ընդունումից։ Նախկին հակառետրովիրուսային թերապիան, Շինի խոսքով՝ կողմնակի ծանր հետևանքներ է առաջացրել իր մոտ և առաջ բերել տկարամտության նշաններ։
Ինչպես նշել է Շինը՝ հրաժարվելով «թմրամիջոցների այդ կոկտեյլից», ինքը վերջապես զգացել է «էմոցիոնալ և ֆիզիկական փոխակերպում»։
Իր հիվանդության մասին Չարլի Շինը պատմել էր 2015 թվականի նոյեմբերին։ Նրա խոսքով՝ իր մոտ վիրուսի առկայությունն ի հայտ էր բերվել 4 տարի առաջ՝ 2011 թվականին։





































