Հոլանդիայի հավաքականի լեգենդար խաղացող Յոհան Կրույֆը խոսել է «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
«Ես չեմ վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ այնտեղ տնօրինում է Սանդրո Ռոսելը: Ես չեմ պատրաստվում ներկա լինել «Բարսելոնա» – «Այաքս» հանդիպմանը: Հուսով եմ` ամստերդամցիները այդ խաղում հաղթանակ կտանեն»,- հայտարարել է Կրույֆը:
Հիշեցնենք, որ Կրույֆը «Բարսելոնա»-ում 13 տարի է անցկացրել` լինելով նախ խաղացող, իսկ հետո` մարզիչ:








































