Բաքվում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների թուրք և իրանցի վարորդների միջև՝ տեղեկացնում է Report-ը:
Խորտկարանում ճաշող վարորդների միջև սկզբում վեճ է առաջացել, ինչը այնուհետև վերածվել է մասսայական ծեծկռտուքի: Ծեծի մասնակիցները որպես զենք օգտագործել են սրճարանի առարկաները:
Միջադեպի արդյունքում տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ սրճարանի 48-ամյա սպասուհին: Իրանցի վարորդներից մեկին բժշկական օգնություն են ցույց տվել: Տուժածների թվում են նաև իրանցի 50-ամյա մի աքաղաքացի և Թուրքիայի 41-ամյա մի քաղաքացի:










































