Պարզվել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները բավականին բարդ են: Այդպիսի հայտարարություն է արել Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է DW-ն:
Նրա կարծիքով, եթե բանակցային կողմերը սկսեն վիճաբանել Brexit-ի բանակցությունների սկսվելուց առաջ, դա գործընթացը կդարձնի անհնար:
«Խաղադրույքները բավականին բարձր են զգացմունքներին ազատություն տալու համար։ Հաջողության համար մեզ անհրաժեշտ է տրամաբանություն, չափավորություն, փոխադարձ հարգանք և ամենաշատը՝ բարի կամք»,- հայտարարել է Տուսկը:









































